FIFA-ն պաշտոնապես ներկայացրեց 2022 թվականի աշխարհի առաջնության գնդակը, որն անվանակոչվել է «Al Rihla»։
Այս մասին տեղեկանում ենք FIFA-ի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ գնդակը ստեղծել է Adidas ընկերությունը։
«Al Rihla» անվանումը արաբերենից թարգմանաբար նշանակում է «ճամփորդություն»։
Նշենք, որ այս տարվա աշխարհի առաջնությունը նախատեսված է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը՝ Քաթարում։


