Իսպանական «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել Էնրիկե Սետիենի հեռանալուց հետո։
Լուրեր էին շրջանառվում է, որ այն զբաղեցնելու է հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանը։
Այդ տեղեկությունները մեկնաբանել է անձամբ մարզիչը։
«Ես կցանկանայի տեղափոխվել «Բարսելոնա», սակայն այս պահին չեմ կարող ասել ավելին: Դեռ չկա հստակություն:
Սակայն, հիմա պահն է, երբ ես կցանկանայի վերադառնալ», – Կումանի խոսքերը մեջբերում է NOS-ը:
