ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության կատարած նշանակալի փոփոխություններից մեկը, որի արդյունքում կենսաթոշակների չափի զգալի բարձրացում է եղել։
- Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակը հուլիսի 1-ից վճարվելու է անկանխիկ
- 2020-ին կենսաթոշակները համատարած բարձրացել են
«2020թ-ին տեղի է ունեցել կենսաթոշակների համատարած բարձրացում, կենսաթոշակի միջին չափը բարձրացել է ավելի քան 7%-ով։ Մինչ այդ 5 տարի շարունակ կենսաթոշակները չէին ավելացել։ 2020 թվականից 2018-ի համեմատ կենսաթոշակները բարձր են մոտ 9%-ով, իսկ 2008թ-ի համեմատ՝ ավելի քան 2 անգամ»։