Մայիսի 29-ին խորհրդարանում հերթական նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին, նշեց՝ կենսաթոշակն անձի սեփականությունն է:
«ՀՀ սահմանադրական դատարանի որոշում կա, համաձայն որի՝ կենսաթոշակը հավասարեցված է անձի սեփականությանը, այսինքն՝ կենսաթոշակի ստացման հետ կապված ցանկացած հարց ուղղակիորեն առնչվում է անձի՝ սեփականությունը իր հայեցողությամբ տնօրինելու և օգտագործելու սահմանադրական իրավունքի հետ: Այս դեպքում մենք գործ ունենք իրենց վաստակը երկրի համար ապահոված մարդկանց էդ վաստակը վերադարձնելու խնդրի հետ»,- ասաց նա և նշեց, որ խորհրդարանն առնվազն պետք է քննարկի այդ հարցը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը, արձագանքելով Գևորգ Պետրոսյանին, նշեց՝ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ կենսաթոշակն անձի սեփականությունն է:
«Խնդիրը կա, պետք է լուծել, բայց այս նախագծով ռիսկերն ավելանում են»,- ասաց նա: