2023 թվականին կենսաթոշակները կբարձրանան մինչև 6 հազար դրամով

Հրապարակող՝

Grand Chess Tour. Արոնյանը դարձավ արագ և կայծակնային մրցաշարի չեմպիոն

Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում:

Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք 2023 թվականին նախատեսում ենք բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները: Ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է հայտարարել վարչապետը կառավարության նիստում »,-ասաց Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ հիմա աշխատանքային կարգով քննարկում են 2023 թվականի բյուջեն:

«Նախատեսված է կենսաթոշակի մինչև 6 հազար դրամ բարձրացում՝ 2 փուլով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այլ միջոցառումներ ևս նախարարությունում քննարկվում են:

Ամենաթարմ