Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։
Այս մասին տեղեկանում ենք լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի Twitter-ից։
Նրա խոսքով՝ «Ռեալը» առաջարկելու է Վինիսիուսին պայմանագիր` նախատեսված մինչև 2027 թվականը։
Նշենք, որ ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

