ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցու այն առաջարկին, որ որպես ոչ աշխատանքային օրեր պահպանվեն նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։
Քերոբյանը զարմանք հայտնեց ու հռետորական հարց ուղղեց, թե ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին չի առաջարկում դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը դարձնել աշխատանքային օրեր, քանի որ դրանք եկեղեցական տոներ չեն։
Նախարարն ասաց, որ այն կարևոր հոգևոր տոները, որոնք պետք է ընդգրկվեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, արդեն իսկ ընդգրկված են։