Քոչարյանի ու Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց

Հրապարակող՝

Kocharyan Robert

Ամենադիտվածներ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել են Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով լսումները։

Նիստին բացակայող Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ վերջինիս հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ում հետ վերջին օրերի ընթացքում մեղադրյալը շատ է շփում ունեցել։

Ալումյանի խոսքով՝ Քոչարյանը թեստ է հանձնել քովիդի, որի պատասխանը կլինի այսօր։ Նա նշեց, որ եթե դատարանը պահանջի, ապա Քոչարյանը 15 րոպեի ընթացքում կլինի դատարանում։

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց հիվանդության ախտանշանների մասով, հետո ասաց, որ այլևս քննարկելու բան չունի։

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով ու կկայանա նոյեմբերի 9-ին։

Ամենաթարմ