Երգչուհի Քեթի Փերրիին մեղադրանք են առաջադրել 2013-ին թողարկված Dark Horse երգը գողանալու մեջ: Այս մասին հաղորդում է Billboard-ը:
Ըստ տվյալների՝ Լոս Անջելեսի դաշնային դատարանի ներկայացուցիչները համակարծիք են, որ երգչուհին առանց միտումի կամ միտումնավոր, հեղինակային իրավունքները չհարգելով, կրկնօրինակել է ամերիկացի ռեփեր Մարկուս Գրեյի Joyful Noise երգը: Այդ երգը ռեփերը գրել է 2008-ին:
Քեթի Փերրիից բացի՝ մեղադրանք է առաջադրվել նաև նրա պրոդյուսերներ և համահեղինակ Լոիկաս Գոթվալդին, Կառլ Սենդբերգին, Հենրի Ուոլթերին, Սարա Հադսոնին և ռեփեր Juicy J-ին: Մեղադրանք է առաջադրված նաև Capitol Records ձայնագրման ստուդիային:

