Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ Բակո Սահակյանի անունով կեղծ էջ է բացվել:
«Հարգելի քաղաքացիներ, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անունից գործող այս էջը կեղծ է։ Այն ստեղծվել է դեռևս 2017 թվականին՝ Սեյրան Օհանյանի անունով։ Այժմ էջն ունի ավելի քան 22 հազար հետևորդ և իրականացնում է ադրբեջանական քարոզչություն՝ տարածելով նաև ապատեղեկատվություններ»։
Կեղծ էջը՝
https://www.facebook.com/president.nkr.am/
Արգելափակման կարգը՝ ըստ հերթականության
Հիշեցնենք, որ նախկինում ևս հայտնել էինք Բակո Սահակյանի անունից գործող մեկ այլ էջի մասին՝
https://www.facebook.com/infocheck.am/posts/683052595656096