«Ազատ Դեմոկտրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը, անդրադառնալով վերջին շրջանում տարածված ապատեղեկատվությանն առ այն, որ կառավարությունը յուրաքանչյուր քաղաքացուն հարյուր հազար դրամ նպաստ է պատրաստվում տրամադրել, Facebook-ի իր էջում գրել է՝
«Սա կեղծ լուր է.
Իսկ ո՞վ է տեսնում կապ այս լուրերի հենց այսպիսի հարթակներում տարածելու և ռևանշիստների արշավի միջև։ Սա գործող իշխանությունից հիսաթափություն առաջացնելու մեթոդ է։
Այսինքն, մարդը իմանում է, որ 100 հազար փող են տալիս, ուզում է ստանալ, բայց չի ստանում, որովհետև նման միջոցառում չկա։ Մարդուն ասում են՝ քեզ խաբել են Պողոս, իսկ Պետրոսին պարգևավճար են տվել տաս անգամ շատ։
Հետո էլ ասում են, որ կորոնավիրուս չկա։ Դա էլ են խաբել, որ իրենք հարստանան։ Իսկ այդ «սռաչի» շնորհիվ մեդիագրագիտություն չունեցող հանրության մի մասը խայծն ուտում է»:
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4031019016909962

