fbpx
Արցախ

Արցախում երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, որով փոփոխություն է կատարվել Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու և Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում։

Հաշվի առնելով, որ Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը ու կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ երկարաձգվել է Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ