«Տոտնեհեմի» ղեկավարությունը համաձայնություն է տվել առաջատար Հարի Քեյնը տեղափոխությանը «Մանչեսթեր Սիթի»։
Այս մասին հայտնում է The Sun-ը։
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 160 միլիոն ֆունտ։
Ըստ աղբյուրի՝ տեղափոխությունից հետո Քեյնը կստանա շաբաթական 465 հազար եվրո աշխատավարձ ու կդառնա Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ շրջանցելով Քևին Դե Բրույնեին։