fbpx
Տնտեսություն

Կֆինանսավորվեն այն համայնքները, որոնք նշված կլինեն ՇՄԱԳ-ի մեջ. փոխնախարար

Կֆինանսավորվեն միայն այն համայնքները, որոնք նշված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մեջ: Այս մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը:

Փոխնախարարն ասաց` գնահատականը տալիս է շրջակա միջավայրի նախարարությունը, որը պատասխանատու է, որպեսզի ներառվեն հանքավայրի ազդեցության գոտում գտմվող բոլոր համայնքները: Իսկ գումաների բաշխումը կորոշվի հասցված վնասի չափով:

Նշենք, որ օրինագիծը, առաջին հերթին վերաբերում է հանքավայրերին, սակայն ընդգրկում է նաև մի քանի խոշոր գործարան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ