Կրթություն
17:40 05/05/2020

ԿԳՄՍ-ն գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը, ինչը նախատեսվում է, որ ավելի կհեշտացնի նրանց աշխատանքը։

Շուրջօրյա հասանելի հավելվածի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ կատարել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին և դրանք անցկացնել մատյան։

Նշենք, որ այս պահին հավելվածը հասանելի է միայն Android օգտագործողներին․ շուտով կգործարկվի նաև IOS համակարգի համար նախատեսված համապատասխան հավելվածը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ