Արեն Մկրտչյանը կգլխավորի Ալավերդիի ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը

Հրապարակող՝

Արեն Մկրտչյանը կգլխավորի Ալավերդիի ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը

Ամենադիտվածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ալավերդուց ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանը կգլխավորի Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Ալավերդի խոշորացված համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորեմ կուսակցության համամասնական ցուցակը։

Գիտակցելով 28 բնակավայր ընդգրկող համայնքի ղեկավարման ողջ պատասխանատվությունը և թիմակիցներիս հետ քննարկումների արդյունքում հանգելով այս որոշմանը` պատրաստ եմ ստանձնել այն` ժողովրդի վստահության քվեին արժանանալու պարագայում»,- Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը։

 

Ամենաթարմ