fbpx
Կրթություն

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների դրամաշնորհային մրցույթ

Ինչ է ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագիրը

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրն իրականացվում է չորրորդ անգամ: Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով ծրագրի ավարտին դրանք հրատարակվում են:

Ովքեր կարող են դիմել այս դրամաշնորհին

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են անհատապես դիմել գրողները, քննադատները, թարգմանիչները (ֆիզիկական անձինք), որոնք ՀՀ քաղաքացի են: Չեն դիտարկվի հայտերը քննող խորհրդի անդամների կամ նրանց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին) դիմումները։

Որ նախագծերն են դիտարկվում

Դրամաշնորհ տրվելու է հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

ա) գեղարվեստական գրականության բոլոր ժանրերին,

բ) գրական և մշակութային հետազոտական աշխատանքներին,

գ) համաշխարհային գրականության նշանակալի՝ մինչև 19-րդ դարի ավարտը ստեղծված երկերի թարգմանություններին (խրախուսելի են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմած ցանկում ընդգրկված գործերի թարգմանությունները):

Մրցույթն իրականացվում է հետևյալ ժամանակացույցով.

Մրցույթի մեկնարկ՝ 2021 թվականի հունիսի 20

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2021 թվականի հուլիսի 20

Մրցույթի արդյունքների հայտարարում՝ 2021 թվականի դեկտեմբերի 15

Ինչպես դիմել

Հայտի փաթեթը պետք է պարունակի.

◆ հայտի ձևաթուղթը (կցվում է),

◆ նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված (հետազոտական աշխատանքների պարագայում),

◆ նախատեսվող ուսումնասիրության գրականության ցանկ (հետազոտական աշխատանքների պարագայում),

◆ նախատեսվող գեղարվեստական ստեղծագործության հատված (նվազագույնը՝ 10 էջ),

◆ նախատեսվող թարգմանության հատված (նվազագույնը՝ 10 էջ), ինչպես նաև բնագրային համապատասխան տեքստը,

◆ երաշխավորագիր որևէ հրատարակչությունից, ըստ որի, վերջինը պարտավորվում է դրամաշնորհ ստացած հետազոտական, թարգմանական կամ ստեղծագործական աշխատանքը հրատարակել մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը:

◆ հայտատուի ինքնակենսագրությունը,

◆ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Հայտի փաթեթը (բոլոր նյութերը «PDF» ձևաչափով, իսկ ամբողջը՝ «rar» կամ «zip» փաթեթով) պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով Ձեր անունը և ազգանունը:

Թերի կամ կեղծ տվյալներ պարունակող, մրցութային ուղղություններին չհամապատասխանող, նախկինում հրապարակված աշխատանքների համար ներկայացված հայտերը խորհուրդը չի դիտարկի։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և մասնագիտական խորհուրդը, ըստ անհրաժեշտության, կարող են դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր, ինչպես նաև հրավիրել հանդիպման:

Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ հայտարարված մրցույթին համապատասխանությունը, արդիականության հիմնավորումը, փաստական նյութի հետ աշխատելու կարողությունը, վերջնարդյունքի կարևորությունը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ գեղարվեստականությունը, ժանրային իրացումը, տեքստի կառուցման վարպետությունը, լեզուն և ոճը, ինքնատիպությունը:

Թարգմանական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ կարևորության հիմնավորումը, թարգմանության գեղարվեստական որակները, լեզուն և ոճը, համարժեքությունը բնագրին:

Ներկայացված հայտերը քննելու և 2022 թվականին դրամաշնորհ ստացող գրողների, թարգմանիչների և հետազոտողների ցանկը ձևավորելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը (կազմը կցվում է):

Մրցույթի անցկացման կարգը կցվում է։

Հարցերի պարագայում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն +(374) 10 599 629 հեռախոսահամարով բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ