ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի․
«Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, առանձին գրառմամբ ևս մեկ անգամ հստակեցնեմ՝ այն դպրոցները, որտեղ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը և դասարանները չեն բաժանվում խմբերի, կարող են անցնել հնգօրյա ռեժիմի»։