ԿԳՄՍ-ն դիմել է ոստիկանություն՝ Հատիսի գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով

Ամենադիտվածներ

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին ասել է նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

«Մենք հիմք ենք ընդունել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը՝ գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ։ Դիմել ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշել է Մելիքբեկյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին և 18-ին Անգլիայի այգում տեղի է ունեցել կոլետիվ հանրագրին միանալու ստորագրահավաք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի և դրան հարակից տարածքում ժամանցային վայրերի կառուցումը չեղարկելու վերաբերյալ։

Ինչպես նաև ԿԳՄՍ և ՇՄ նախարարությունները, Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը ևս հանդես են եկել հայտարարությամբ, որ դեմ են արձանի կառուցմանը։

Ամենաթարմ