«Բավարիան» առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի գնի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեին։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
Նշվում է, որ այս լուրը հաստատել է մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիխամիդիչը։
Բայց, ասվում է նաև, որ «Բավարիան» Սանեին ձեռք բերելու լուրջ քայլեր կձեռնարկի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։