Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ, որը շուրջօրյա ռեժիմով պատասխանել է հեռախոսազանգերին, համագործակցել է Հունգարիայի պատկան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, նրանց ընտանիքի անդամ հանդիսացող Ուկրաինայի քաղաքացիների տրամադրել է հյուպատոսական աջակցություն (օրինակ՝ ապահովել է ՀՀ վերադարձի վկայականների տրամադրում), կազմակերպչական և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
- ԱԳՆ-ից անդրադարձել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցին
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է՝ Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի և ՀՀ 2 նախագահների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
«Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է սահմանային անցակետերից մինչև Բուդապեշտ քաղաքացիների տեղափոխում և նրանց հետագա ճամփորդությունը Հայաստան:
Մեր հայրենակիցները, անկախ նրանց քաղաքացիությունից, աջակցություն են ստանում նաև Հունգարիայի հայկական ինքնավարությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:


