Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով ներկայացնում է Ռուսաստանը, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կմասնակցի ցուցադրական մրցաշարի։
Այս մասին տեղեկանում ենք Чемпионат-ից։
Նշվում է, որ մրցաշարի կազմակերպիչը աշխարհի 3-րդ ռակետ ավստրիացի Դոմինիկ Տիմն է։
Մրցաշարն անցկացվելու է հուլիսի 13-ից 19-ը։
Նշենք, որ Խաչանովն այս պահին համարվում է աշխարհի 15-րդ ռակետը։