fbpx
Սպորտ

Քևին Անդերսոնը հաղթանակ է տոնել Տղամարդկանց թենիսի միջազգային մրցաշարում

Լոնդոնում մեկնարկել է Տղամարդկանց թենիսի միջազգային ասոցիացիա մրցաշարը:

Մեկնարկային հանդիպումն անցկացրել են Կևին Անդերսոնը և Դոմինիկ Տիմը, ովքեր ընդգրկված են Լեյտոն Հյուիթի անվան խմբում: 1 ժամ 49 րոպե տևած խաղում Անդերսոնը 6:3, 7:6 (12:10) հաշվով հաղթանակ է տոնել:

Հարավաֆրիկացի թենիսիստի ակտիվում գրանցվել է 13 էյս, 1 բրեյք, 4 սխալ սեփական մատուցման ժամանակ:

Տիմը չի իրացրել ոչ մի բրեյք-փոյնթ և թույլ է տվել 3 կրկնակի սխալ:

Հավելենք, որ այսօր կայանալու է նաև Ռոջեր Ֆեդերեր-Կեի Նիսիկորի հանդիպումը:

Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարի մրցանակային գումարը 8 միլիոն դոլար է: Մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի 18-ին: Ամփոփիչ մրցաշարի գործող չեմպիոնը բուլղարացի Գրիգոր Դիմիտրովն է, ով նախորդ խաղարկության եզրափակչում 7:5, 4:6, 6:3 հաշվով առավելության է հասել բելգիացի Դավիդ Գոֆենի նկատմամբ:

Աղբյուր՝ armsport.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ