Masters 1000. Հայազգի Խաչանովը կամային հաղթանակ տարավ

Հրապարակող՝

Masters 1000. Հայազգի Խաչանովը կամային հաղթանակ տարավ

Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնրեալում ընթացող Masters 1000 մրցաշարի երրորդ շրջանում դժվարին հաղթանակ է տոնել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ:

Հաղթելու համար Խաչանովին անհրաժեշտ են եղել կամային որակներ: Նա պարտվելով առաջին սեթը 6:7 (7:9) հաշվով, կարողացել է հաջորդող երկու սեթերում հաղթանակ տոնել 6:5 և 6:3 հաշիվներով ու դարձել է դիմակայության հաղթող:

Հանդիպումը տևել է 2 ժամ 52 րոպե:

Ռուսաստանի առաջին ռակետը կիսաեզրափակիչ դուրս գալու համար կմրցի գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ:

Ամենաթարմ