Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը

Հրապարակող՝

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը

Ամենադիտվածներ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Երևանում կմեկնարկի Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը, որն արդեն մեկ տասնամյակից ավելի հանդիսանում է համաշխարհային երաժշտական արվեստի կարևոր կենտրոն։ Փառատոնի բացման համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ ժամը 19։30-ին։ Համերգի ընթացքում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ ջութակահար Հայկ Կազազյանի կատարմամբ, իսկ երկրորդ բաժնում նվագախումբը՝ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, կկատարի Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։

Փառատոնի շրջանակում նախատեսված են մի շարք համերգներ՝ մասնակցությամբ միջազգային ճանաչում ունեցող արտիստների։ Թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, ինչպես նաև Միրզոյանի անվան լարային քառյակը հանդես կգան փառատոնի տարբեր օրերին։ Համերգները կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, Վահագն Պապյանը, Բոյան Սուդիչը և Ջանլուկա Մարչիանոն։ Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «Սիմֆոնիկ Նոր Տարի․ Խաչատրյան + Ջազ» ծրագրով։

Ամենաթարմ