fbpx
Իրավական

Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունների քննությունն այսօր հետաձգվեց:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստից անմիջապես առաջ թարգմանիչը գրություն է ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ նիստին մասնակցել չի կարողանա: Դանիբեկյանը հայտնեց, որ այս պայմաններում նիստը ենթակա է հետաձգման:

Յուրի Խաչատուրովի պաշտպանը ցանկացավ հայտարարություն անել, սակայն դատավորը նրան թույլ չտվեց՝ նշելով, որ հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին:

Նախորդ դատական նիստերին, հիշեցնենք, նման միջնորդությամբ հանդես են եկել ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ապա նաև՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Վերջիններս բարձրացրել էին 300-րդ և 300.1-րդ հոդվածների միջև եղած հանցակազմերի տարբերության, նախագահի անձեռնմխելիության, անմեղության կանխավարկածի հարցերը։ Միջնորդությունների դեմ առարկել էին մեղադրող և տուժող կողմերը՝ ասելով, որ դրանց հիմքում դրված փաստական հանգամանքները բազմազան էին՝ սկսած իրավականից, ընդհուպ մինչև քաղաքական:

Առավել մանրամասն՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ