Խաչատուրյան քույրերի ցուցմունքները կարող են կեղծված լինել․ փաստաբան

Հրապարակող՝

Խաչատուրյան քույրերի ցուցմունքները կարող են կեղծված լինել․ փաստաբան

Ամենադիտվածներ

Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանը հայտնել է, որ քույրերի ցուցմունքները՝ իրենց հոր սպանության գործով, կարող են կեղծված լինել հարցաքննության ժամանակ: Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան և պահանջում է, որ քույրերի նախնական ցուցմունքները, որոնք տրվել էին 2018 թվականի հուլիսի 28 և 29-ին, ենթարկվեն փորձաքննության:

Ըստ փաստաբանի՝ երեք քույրերի ցուցմունքներն էլ գրվել են նույն անձի կողմից: Եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ապա ցուցմունքները, որոնց վրա հիմնված է ներկայիս մեղադրանքը, կհամարվեն ոչ իրական:

Ամենաթարմ