ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ջոկերի ներդաշնակման, անձնակազմի մասնագիտական գիտելիքները և զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, հրաձգային ջոկերը զբաղեցրել են նախորոշված բնագծերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից իրականացվել են գործնական հրաձգության վարժանքներ: