Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության ևս 2 մասնակցի վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան

Հրապարակող՝

Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության ևս 2 մասնակցի վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան

Ամենադիտվածներ

2025 թվականի հունվարի 24-ին Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան են հանձնվել 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության գործով մեղադրվող Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների վերաբերյալ քրեական վարույթից անջատված նյութերը: Խոսքը վերաբերում է Մ.Ս.-ին, Գ.Դ.-ին և Դ.Մ.-ին:

Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 2025 թվականի հունվարի 13-ին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):

2025 թվականի սեպտեմբերի 4-ին դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ծ.-ի անվտանգության ևս երկու աշխատակցի՝ Ա.Ա.-ի և Ա.Մ.-ի, նկատմամբ՝ նույն հոդվածներով:

Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի հոկտեմբերի 31-ին հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ա.Մ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նշենք, որ Ն.Ծ.-ն Գագիկ Ծառուկյանի որդին է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենաթարմ