Այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը, հայտնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ մի քանի խախտումներ են հայտնաբերվել շինանյութի առևտրի կետերում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
Նոր Նորք վարչական շրջանում նախկինում խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ կրկնայցերի ժամանակ թերացումներ չեն արձանագրվել:
Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
https://www.facebook.com/282013979301203/videos/733650560511451/
