Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ՝ միջուկային զենքի չտարածման «ամենաբարձր» ստանդատներին AUKUS միավորման (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) համապատասխանության հարցով: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 26-ին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 66-րդ ամենամյա նստաշրջանում ընթերցել է Միացյալ Նահանգների Էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը:
«Մենք սերտորեն համագործակցում ենք ՄԱԳԱՏԷ-ի հետ, որպեսզի ապահովենք Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի միջև AUKUS գործընկերության համապատասխանությունը (միջուկային զենքի) չտարածման ամենաբարձր ստանդարտներին»,- ասված է հայտարարության մեջ։