Երեկ՝ հուլիսի 12-ին, որոշակի փախանումներ են նկատվել Instagram սոցիալական ցանցում։
Այս մասին իմանում ենք Downdetector ինտերնետային հարթակից։
Նշվում է, որ բողոքների 45 տոկոսը վերաբերվել է «պատմություններ» բաժնին, 33 տոկոսը՝ լրահոսի թարմացումների ու բեռնման խնդիրներին, ևս 19 տոկոսը խնդիրներ է ունեցել սեփական օգտահաշիվ մուտք գործելու հետ։
Ըստ աղբյուրի՝ խնդիրները հիմնականում նկատվել են ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Արգենտինայում և Բրազիլիայում։