Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Instagram-ում շնորհավորել էր Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչիին՝ EURO-2020-ում հաղթելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ, եղբայր: Իրոք, ուրախ եմ քո և քո ընտանիքի համար: Լավագույն մաղթանքները Հայաստանից», – Բոնուչիի արած հրապարակման մեկնաբանություններում գրել էր Կարապետյանը:
Բոնուչին էլ պատասխանել է Կարապետյանին, գրելով․ «Շնորհակալ եմ եղբայր»։
Հիշեցնենք, որ Իտալիան EURO-ի եզրափակիչում հաղթեց Անգլիային ու իր պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

