Հայաստանը Արցախին ամեն տարի կհատկացնի 10 միլիարդ դրամ

Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով ՀՀ կառավարության կողմից Արցախի կառավարությանը հատկացվելիք միջպետական վարկից մինչև 10 տարի կնախատեսվեն տարեկան մինչև 10 մլրդ դրամ դրամական միջոցներ։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։

Նշվում է, որ Կառավարությունը հավանություն է տվել Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին։

Նպատակը պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակներում Արցախի Հանրապետության կառավարությանն օգնելն է։

Ամենաթարմ