fbpx
Սպորտ

Խավիեր Թեբասը՝ «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» միջև Գրիզմանի փոխհատուցման վեճի մասին

Javier Tebas

Լա Լիգայի նախագահ Խավիեր Թեբասը արտահայտվել է «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» միջև տեղի ունեցած վիճաբանության մասին: Վեճի առարկան 80 միլիոն եվրո է: «Բարսելոնան» սպասում էր որոշակի ժամկետի (հուլիսի 1), որից հետո Գրիզմմանի պայմանագրում ակտիվացավ այն կետը, որով փոխհատուցման գումարը նվազեց 200 մլն մինչև 120-ի: Դրանից հետո «Բարսելոնան» վճարեց պահանջվող գումարը: «Ատլետիկոն» պնդում է, որ «Բարսելոնան» համաձայնություն է ձեռք բերել Գրիզմանի հետ դեռևս մարտին։

«Ես չեմ կարող արտահայտել իմ կարծիքը, բայց ես հստակ գիտեմ, որ «Ատլետիկոն» բողոք է ներկայացրել Լա Լիգա, որտեղ կասկած են հայտնում, որ «Բարսելոնան» պետք է թույլտվություն ստանա Գրիզմանի տեղափոխության համար: Մենք ունենք հատուկ մարմիններ, որոնք զբաղվում են նման դեպքերով: Ես չգիտեմ, արդյոք «Բարսելոնան» խախտել է ֆուտբոլիստների հետ չբանակցելու կանոնը, ովքեր ունեն վավեր պայմանագիր: Սակայն ակումբը, որը վստահ է՝ նման խախտում կա, պետք է վարվի «Ատլետիկոյի» պես և պաշտպանի իր իրավունքները: Հակամարտությունը չի լուծվի առաջիկա օրերին, շատ ժամանակ կպահանջվի », – Թեբասից է մեջբերում է AS-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ