«Ֆեներբախչեն» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին: Այս մասին հայտնւմ է Takvim-ը։
Նշվում է, որ ակումբներն արդեն բանակցություններ են սկսել թուրք ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Հավելենք, որ վերջին երեք խաղերում 30-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ չի հայտավորվել «Արսենալի» հայտացուցակում։ Այս մրցաշրջանում Օզիլը մասնակցել է ԱՊԼ-ի միայն 1 խաղի։

