Առևտուր էլ կլինի, խնդիրներն էլ կլուծվեն․ Էրդողանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Հրապարակող՝

Պետությանը և համայնքներին հասցված 346.5մլն դրամի վնասի ավելի քան 70 տոկոսը վերականգնվել է․ Դատախազություն

Ամենադիտվածներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրերս հանդիպում է ունեցել փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում են նաև Թուրքիայի հայերը։

Էրդողանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այս մասին, ինչպես հայտնում է Ermenihaber-ը, գրում է Türkiyegazetesi լրատվամիջոցը, որտեղ հոդված է հրապարակվել՝ «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով։

Ըստ հոդվածագրի՝ Էրդողանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակվում է ու մոտ ապագայում և առևտուր կլինի երկրների մեջ, և խնդիրները կլուծվեն։

«Հայաստանի հետ քննարկում ենք: Տա աստված սահմանները կբացվեն, և միասին բարեկամական հարաբերություններ կհաստատենք», – հոդվածագրի խոսքով՝ նշել է Էրդողանը:

Ամենաթարմ