fbpx
Ժամանց

Էնդրյու Գարֆիլդը դադարեցնում է դերասանական կարիերան որոշ ժամանակով

Էնդրյու Գարդֆիլդը Variety-ին տված հարցազրույցում հայտարարել է դերասանական կարիերայում դադարի մասին։ Դերասանը որոշել է դադար վերցնել «Under the Banner of Heaven» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։

«Ես պատրաստվում եմ հանգստանալ: Ինձ պարզապես պետք է ինչ-որ ժամանակ «սովորական» կյանքով ապրել»,- ասել է արտիստը։

«Under the Banner of Heaven» սերիալում Գարֆիլդը մարմնավորում է հետախույզի, որը հետաքննում է կնոջ և նրա փոքր դստեր դաժան սպանությունը։

2022 թվականի հունվարին Variety-ին տված հարցազրույցում դերասանը խոստովանել էր, որ պատրաստ է նոր նախագծի համար խաղալ Spider-Man-ի դերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ