Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Ռեալի» հաղթանակն «Ուեսկայի» հետ խաղում (3:2).
«Խելահեղ, բայց գեղեցիկ խաղ էր: Ստիպված էինք ջանք թափել, բայց պետք է նաև շնորհավորել «Ուեսկային»: Հոգեբանական վիճակը բարելավելու համար մեզ հաղթանակ էր անհրաժեշտ:
«Ուեսկան» հիանալի խաղ ցուցադրեց, և մենք պետք է գոհ լինենք վաստակած միավորներով:
Լուկան երրորդ դարպասապահն է: Կուրտուան պատրաստ չէր խաղալ: Կեյլորը կարող էր խաղալ, բայց մենք նրան հանգստանալու հնարավորություն տվեցինք: Ես Լուկային դաշտ դուրս բերեցի ոչ այն պատճառով որ նա իմ տղան է, այլ որովհետև նա «Ռեալի» խաղացող է, ինչպես` մյուսները: Չեմ խոսի նրա մասին որպես հայր, քանի որ ես «Ռեալի» մարզիչն եմ: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ Լուկան բավականաչափ հասուն է, նա ունի բնավորություն, որպեսզի խաղա:
Մեր առաջին բաց թողած գոլը սխալի արդյունքում եղավ, բայց ընդհանուր առմամբ մենք լավ խաղ անցկացրինք: Մենք միշտ ձգտում ենք հաղթել: Պետք էր ինչ-որ բան փոխել, այդ իսկ պատճառով դաշտ դուրս եկավ Մարիանոն: Դա իր օգուտը տվեց:
Բենզեման արդեն 10 տարի է «Ռեալում»: Հնարավոր է` սա նրա լավագույն մրցաշրջանը չէ: Ես հույսեր եմ կապում Կարիմի հետ: Բենզեման «Ռեալի» խաղացող է, և ես չեմ մտածում, որ նա մտադիր է ինչ-որ բան փոխել»,- Զիդանի խոսքերն է փոխանցում El Chiringuito-ն: