Ուեսկա
Իսպանական ակումբներում խաղացած վենեսուելացին՝ Փյունիկում
Վենեսուելայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդեր Գոնսալեսը տեղափոխվել է հայկական «Փյունիկ»։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ 29-ամյա պաշտպանն իր կարիերան սկսել է «Կարակասից», այնուհետ հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են՝ շվեյցարական «Յանգ Բոյզը», իսպանական «Ուեսկան», «Էլչեն», «Միրանդեսը», «Մալագան» և այլն։ Գոնսալեսը հավաքականում անցկացրել է 58 հանդիպում ու դրանց ընթացքում դարձել…
Վալենսիան գրանցել է վերջին 32 տարվա վատագույն արդյունքը
«Վալենսիան» երեկ Լա Լիգայի վերջին տուրի շրջանակներում մրցեց «Ուեսկայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Տուրից հետո «Վալենսիան» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը՝ 43 միավոր։ Սա ակումբի վատագույն արդյունքն է՝ 1987/88 թթ․ մրցաշրջանից ի վեր։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ 87/88-ին «Վալենսիան» գրավել է 14-րդ հորիզոնականը։ Ըստ աղբյուրի՝ սրա պատճառներից մեկը կարող է…
Պատմության մեջ առաջինը․ Մեսսիի նոր ռեկորդը Եվրոպայի թոփ-5 լիգաներում
Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի շրջանակներում երեկ 4-1 հաշվով հաղթեց «Ուեսկային»։ Խաղում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին՝ այդպիսով սահմանելով ռեկորդ։ Ինչպես հայտնում ESPN-ն՝ Մեսսին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 13 մրցաշրջանում անընդմեջ 20 ու ավելի գոլ է հեղինակել Եվրոպայի թոփ-5 լիգաներում։ Սրանից բացի, ըստ աղբյուրի, Մեսսին նա պատմական ցուցանիշ է գրանցել «Բարսայում» իր…
«Ռեալը» կրկին վերադառնալու է նախկին բարձունքին.Սեբալյոս
Դանի Սեբալյոսը մեկնաբանել է «Ռեալի» տարած հաղթանակը «Ուեսկայի» նկատմամբ (3:2): «Սա իմ առաջին գոլն էր «Սանտագիո Բեռնաբեուում»: Երեկ ընտանիքիս ասացի, որ եթե դուրս գամ խաղադաշտ, ապա անպայման դառնալու եմ գոլի հեղինակ: Մարզիչը հենց սկզբից հասկացրել է, որ բոլորս հնարավորություն ենք ունենալու: Իսկոն և մյուս ֆուտբոլիստները պատասխանել են դրան իրենց գործողություններով: Վստահ եմ՝ «Ռեալը» կրկին վերադառնալու…
Խելահեղ, բայց գեղեցիկ խաղ էր․Զիդան
Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Ռեալի» հաղթանակն «Ուեսկայի» հետ խաղում (3:2). «Խելահեղ, բայց գեղեցիկ խաղ էր: Ստիպված էինք ջանք թափել, բայց պետք է նաև շնորհավորել «Ուեսկային»: Հոգեբանական վիճակը բարելավելու համար մեզ հաղթանակ էր անհրաժեշտ: «Ուեսկան» հիանալի խաղ ցուցադրեց, և մենք պետք է գոհ լինենք վաստակած միավորներով: Լուկան երրորդ դարպասապահն է: Կուրտուան պատրաստ չէր խաղալ: Կեյլորը կարող…
Լա Լիգայում Բենզեման գոլ է խփել բոլոր այն թիմերին, որոնց դեմ խաղացել է
Կարիմ Բենզեման հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ուեսկայի» հետ խաղում (3:2): Այսպիսով Բենզեման արդեն գրավել է Լա Լիգայի բոլոր այն թիմերի դարպասը, որոնց դեմ նա խաղացել է: Նա 141 գոլ է հեղինակել 34 թիմի հետ խաղերում: Հիշեցնենք, որ Բենզեման «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին «Լիոնից»: Ընթացիկ մրցաշրջանում նա Լա Լիգայում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում…
Ռեալը հաղթեց Ուեսկային. Լա Լիգա
Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» գոլառատ խաղում հաղթել է «Ուեսկային»՝ 3:2 հաշվով: «Ուեսկայի» կազմում գոլի հեղինակ են դարձել Էրնանդեսը և Էտչեյտան: «Ռեալը» կազմում գոլի հեղինակ են դարձել Իսկոն, Սեբալյոսը և Բենզեման։ Մադրիդցիները այսպիսով վաստակում են 57 միավոր LAև երրորդ հորիզոնականում են, իսկ «Ուեսկան» 22 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: https://streamable.com/4gxpr







