Վրաստանի նախկին նախագահի համար՝ Մարդու իրավունքների պաշտպանին կից ստեղծված կոնսիլիումի բժիշկներից մեկը՝ Օթար Թոիձեն, հայտարարել է, որ Սաակաշվիլին պետք է նյարդային վերականգնողական բուժում անցնի արտերկրում։
Այս մասին հայտնում է Грузия Онлайн-ը։
Թոիձեի խոսքով՝ Սաակաշվիլիի մոտ արդեն նկատվում են խնդիրներ տեղաշարժի, գործողությունների համակարգման, վարքագծի փոփոխականության հետ կապված։
Նա նշել է, որ Վրաստանի նախկին նախագահը հատուկ բուժման կարիք ունի, որը չեն կարող ապահովել Վրաստանում։