fbpx
Քաղաքականություն

«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը», – Բելառուսի նախագահ

Armtimes.com-ի փոխանցմամբ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման «շիլափլավը» սարքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ Լուկաշենկոն պատմել է, որ երբ իրեն զանգահարել է Նիկոլ Փաշինյանը, ինքը հարցրել է, թե ինչու է «Խաչատուրովին ձերբակալել քաղաքական դրդապատճառներով»։

Լուկաշենկոյի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի հեղինակությունը բարձրացնելու համար այն պետք է ղեկավարեն «երիտասարդ, տաղանդավոր գեներալներ»։ Լուկաշենկոն, բացահայտելով Սանկտ Պետերբուրգի քննարկումների բովանդակությունը, ասել է, որ և ՌԴ, և Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու իրենց չէր զանգահարել և չէր խորհրդակցել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։

«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոյի խոսքով՝ «շիլափլավ սարքելով»՝ ՀՀ վարչապետը դրանով իսկ պետությունների ղեկավարներին ներքաշել է Հայաստանի ներքաղաքական հարցերի քննարկման մեջ։ Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ այդ վեճի համար։ «Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից (Նիկոլ Փաշինյանից), որ եղել է այդ վեճը ՀԱՊԿ նախագահության շուրջ»,- բելառուսական «Սպուտնիկ»-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից:

Վերջերս Գյումրիում պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Բելառուսի նախագահից պարզաբանումներ ստացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինչ որ ասել եմ՝ պիտի անեմ, ամեն ինչ արված է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ