ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սրբուհի Ղազարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սրբուհի Ղազարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից», – ասված է համապատասխան փաստաթղթում։
Վերջինի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքից։