fbpx
Աշխարհ

Խորվաթիայում նախագահ ընտրվեց ընդդիմության թեկնածուն

Խորվաթիայում հունվարի 5-ին տեղի ունեվավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Ըստ նախնական տվյալների՝ ձայների 52.7%-ով հաղթել է երկրի նախկին վարչապետ, ընդդիմության թեկնածու Զորան Միլանովիչը: Իսկ գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի օգտին է քվեարկել ընտրողների 47.3%-ը:

Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում Միլանովիչը հավաքել էր ձայների 29.6%-ը, իսկ Գրաբար-Կիտարովիչը՝ 26.7%-ը:

Խորվաթիայում նախագահի դերը հիմնականում արարողակարգային է, սակայն նա մեծ դերակատարում ունի արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ