Արցախ

Սլովակիայի ու Հայաստանի ԱԳ նախարարները խոսել են նաև ԼՂ հարցից

Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը Հայաստանում է։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Դրա ընթացքում Կորչոկն ասաց, որ հանդիպմանն իրենք խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցի մասին։

Նա նշել է, որ յուրաքանչյուր կոնֆլիկտ հանգեցնում է հասարակ քաղաքացիների տառապանքին, բայց եթե կա խաղաղության հասնելու կամք, ապա ցանկացած կոնֆլիկտ հնարավոր է հաղթահարել։

Կորչոկը ընդգծել է նաև, որ Սլովակիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու ողջունում վստահության ամրացմանն ուղղված քայլերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ