Հունիսի 30-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին դեպի «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային.
«Ֆոլքսվագեն»-ի 21-ամյա վարորդ Գրիգոր Նավասարդյանը, ուղևորներ 24-ամյա Վլադիմիր Վաթյանը և 22-ամյա Կարեն Հարությունյանը տեղում մահացել են, իսկ «Ֆոլքսվագեն»-ի 26-ամյա ուղևորը, «ԲՄՎ» -ի 65-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։