fbpx
Հասարակություն

Վրաերթ Կոտայքում. 43-ամյա կինը մահացել է

Դեկտեմբերի 11-ին, առավոտյան 08։20-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մարատ Մկրտչյանը, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 43-ամյա Տաթևիկ Մանուկյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, տեղափոխել հիվանդանոց, սակայն կինը տեղում մահացել է։ Դրանից հետո վարորդն ահազանգել է ոստիկանություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ