Warner Brothers-ի նախագահ Թոբի Էմերիհը տեղեկացրել է «Մատրիցա»-ի չորրորդ մասի նկարահանումների մասին: Այս մասին հաղորդում է The Variety-ն։
Առկա տեղեկատվության համաձայն՝ ժապավենի ռեժիսոր և սցենարիստ է դարձել Լանա Վաչովսկին։ Գլխավոր դերերում կրկին Կիանու Ռիվզն են և Քերի- Էնն Մոսը։
«․․․ մենք երջանիկ ենք, որ նա «Մատրիացա»-ի տիեզերքի մի մասի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր կլինի»,-ասել է Էմերիհը։
Վաչովսկիի խոսքով՝ ինքը երջանիկ է ֆիլմի կերպարներին վերադառնալու համար։
