Խաղաղության կարելի է հասնել միայն Կիևին ռազմական առումով օգնելով. Իտալիայի վարչապետ

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության համաձայնագրի կարելի է հասնել միայն Կիեւին ռազմական առումով օգնելով։ Այս մասին ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, տեղեկացրել է Reuters-ը։

«Խաղաղության կարելի է հասնել՝ Ուկրաինային աջակցելով… դա միակ շանսն է»,- ասել է նա Սենատին, վերջերս նշանակված աջ կառավարության վստահության քվեն ստանալուց առաջ։

Մելոնին քանիցս հայտարարել է Կիեւին աջակցության մասին, այն դեպքում, երբ կոալիցիայի գծով նրա դաշնակիցներ Սիլվիո Բեռլուսկոնին եւ Մաթեո Սալվինին շատ ավելի երկակի էին այս հարցում։

Մելոնիի խոսքով՝ չնայած Ուկրաինա Իտալիայի զենքի մատակարարումները վճռական նշանակություն չունեն պատերազմի ելքի իմաստով, բայց դրանք կենսականորեն կարեւոր են Իտալիայի համար, որպեսզի երկիրը պահպանի իր միջազգային հեղինակությունը։

 

Ամենաթարմ