Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիեւն Իսպանիայից կստանա սպառազինություն, որը թույլ կտա պաշտպանել ուկրաինական երկինքը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Իսպանիան Ուկրաինային կփոխանցի Hawk հակաօդային պաշտպանության իր համակարգերից չորսը: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իսպանական Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ այդ համակարգերն արդեն երկիր հասնելու ճանապարհին են: «Մենք արդեն կունենանք խոցման միջոցներ, որոնք չեն եղել ո՛չ մարտին, ո՛չ ապրիլին: Այժմ մենք Իսպանիայից ստանում ենք շատ հզոր բաներ, որոնք թույլ կտան պաշտպանել մեր երկինքը»,- Դանիլովն ասել է համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում: